Կարևոր իրադարձություններ

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները

02 Օգոստոս, 2020 16:40
Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները

ՀՀ ոստիկանությունը քննարկման է ներկայացրել ստեղծվող պարեկային ծառայության պարեկների նոր ամսական աշխատավարձերի սահմանաչափերը։

Ոստիկանությունը նշել է, որ նոր ստեղծվող պարեկային ծառայության գրավչության բարձրացման, ծառայությունում պարեկների մոտիվացման եւ արդյունավետ գործունեության ապահովման նպատակով նախատեսվում է զգալի չափով բարձարցնել նոր պարեկային ծառայության պարեկների եւ արտաքին ծառայությանն առնչվող մյուս ծառայողների ամսական աշխատավարձների չափերը։ 

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ սահմանված լրավճարը եւ հավելումները կազմում են, համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժների՝ 190 հազար 552 դրամ եւ 192 հազար 921 դրամ։

Որոշման նախագծով առաջարկվող հավելումների հաստատման դեպքում պարեկային ծառայությունում վերը նշված զինծառայության ստաժներով նոր ընդունվող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձները, համապատասխանաբար  ըստ ստաժների, կազմելու է՝  320 հազար դրամ  եւ 325 հազար 584 դրամ։

Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371 հազար 373 դրամի չափով։

Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով եւ 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402 հազար 181 դրամ։

Բացի այդ պարեկային ծառայության ծառայողներին, որակյալ ծառայության դեպքում, տրվելու են նաեւ ամսական պարգեւատրումներ, որի տարեկան ֆոնդը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափերի 30 %-ի սահմաններում։

 

Լրահոս

Դիտել ավելին