Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիական և բրիտանական դեղագործական ընկերությունները ԱՄՆ-ին կմատակարարեն կորոնավիրուսի դեմ 100 մլն պատվաստանյութ

02 Օգոստոս, 2020 10:10
Ֆրանսիական և բրիտանական  դեղագործական ընկերությունները  ԱՄՆ-ին կմատակարարեն կորոնավիրուսի դեմ 100 մլն պատվաստանյութ

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմից հայտնել են, որ երկու խոշորագույն՝ ֆրանսիական և բրիտանական դեղագործական ընկերություններ ԱՄՆ-ին  կմատակարարիեն կորոնավիրուսի դեմ 100 մլն փորձնական պատվաստանյութ:

Ֆրանսիական Sanofi եւ բրիտանական GlaxoSmithKline ընկերությունները կստանան մոտ 2.1 մլրդ դոլար 50 մլն մարդու համար բավարար քանակությամբ պատվաստանյութ ստանալու համար։

ԱՄՆ-ի առողջապահության և մարդկային ռեսուրսների նախարար Ալեքսա Ազարը նշել է, որ  հիշատակված փորձնական պատվաստանյութը անցել է բոլոր կլինիկական փորձարկումները և արտադրական գործընթացները։

Հետագայում նախատեսվում է ձեռքբերել եւս 500 մլն չափաբաժին։

Այդ գործարքը Թրամփի վարչակազմի ծրագրի մեջ է ներառվում, որի նպատակով նա շուկան կսկսի մատակարարել պատվաստանյութով մինչև 2020 թվականի ավարտ։

 

Լրահոս

Դիտել ավելին