ԱՄՆ-ի նախագահի վարչակազմից հայտնել են, որ երկու խոշորագույն՝ ֆրանսիական և բրիտանական դեղագործական ընկերություններ ԱՄՆ-ին կմատակարարիեն կորոնավիրուսի դեմ 100 մլն փորձնական պատվաստանյութ:
Ֆրանսիական Sanofi եւ բրիտանական GlaxoSmithKline ընկերությունները կստանան մոտ 2.1 մլրդ դոլար 50 մլն մարդու համար բավարար քանակությամբ պատվաստանյութ ստանալու համար։
ԱՄՆ-ի առողջապահության և մարդկային ռեսուրսների նախարար Ալեքսա Ազարը նշել է, որ հիշատակված փորձնական պատվաստանյութը անցել է բոլոր կլինիկական փորձարկումները և արտադրական գործընթացները։
Հետագայում նախատեսվում է ձեռքբերել եւս 500 մլն չափաբաժին։
Այդ գործարքը Թրամփի վարչակազմի ծրագրի մեջ է ներառվում, որի նպատակով նա շուկան կսկսի մատակարարել պատվաստանյութով մինչև 2020 թվականի ավարտ։