Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    565,5
    577,5

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում հայկական պետհամարանիշների խնդրով Էդմոն Մարուքյանը դիմել է փոխվարչապետին

01 Օգոստոս, 2020 23:21
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
 Ռուսաստանում հայկական պետհամարանիշների խնդրով Էդմոն Մարուքյանը դիմել է փոխվարչապետին

«Ռուսաստանի Դաշնությունից մեզ են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես նաև փողոցներից տարվում են տուգանային հրապարակ, եթե անձը չունի ինչ-որ ժամանակավոր թույլտվություն։ Խոսքը, ըստ որոշ տվյալների, ժամանակավոր ներմուծման (ռուս․՝ временный ввоз) հետ կապված մաքսային փաստաթղթերի մասին է:

Ընդ որում, նախ՝ որևէ մեկը նախապես չի տեղեկացվել նման փաստաթղթի վերաբերյալ պահանջի մասին, երկրորդ՝ նման գործողություններն արմատապես հակասում են ԵԱՏՄ շրջանակներում ձեռքբերված համաձայնություններին և ինքնին ԵԱՏՄ գաղափարին։ Հայկական պետհամարանիշերով մեքենաների նկատմամբ իրականացվող գործողությունները կոպիտ կերպով հակասում են նաև ռուսական ներպետական օրենսդրությանը։

Գրության այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից նկարում։

Պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,-գրառման մեջ նշել է Մարուքյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին