Կարևոր իրադարձություններ

Երևանում 58-ամյա եղբայրը գլխատել է 68-ամյա քրոջը

01 Օգոստոս, 2020 20:09
Երևանում 58-ամյա եղբայրը գլխատել է 68-ամյա քրոջը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջև, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել, գրում է shamshyan.com-ը:

Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր և ինչ է տեղափոխում, վերջինս պատասխանել է, թե՝ հեչ, բան ա, տանում եմ, գցեմ: Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են և այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ: Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Պարզվել է, որ այդ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ն է, ով Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում դանակով գլխատել է քրոջը՝ 68-ամյա Մելանյա Մ.-ին: 

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քիչ առաջ դեպքի վայր բերվեց սպանության կասկածանքով ձերբակալվածը ու այստեղ քննչական խմբի ղեկավարի մասնակցությամբ տեղի է ունենում դեպքի վայրի զննություն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին