Կարևոր իրադարձություններ

Երևանի Գրիբոյեդով փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի․ ԱԻՆ

01 Օգոստոս, 2020 17:54
Երևանի Գրիբոյեդով փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի․ ԱԻՆ

Հուլիսի 31-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող Ջեմմա Ե․-ին (ծնված 1935 թ․), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին