Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

01 Օգոստոս, 2020 15:13
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 1-ի կեսօրից հետո, 2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից։

Քամին՝  հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին