Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    567,5
    579,5

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Ռեկորդային ցուցանիշով նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ կազմելով 69,4 մլրդ դրամ. ՊԵԿ

01 Օգոստոս, 2020 14:36
Ռեկորդային ցուցանիշով նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ կազմելով 69,4 մլրդ դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար:

Կոմիտեն հայտնում է, որ այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Ընդ որում, իրական գերավճարը  (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ: Մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեբետային գումարներին, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից: 

Համեմատության համար վերջին 3 տարիների՝ տարվա սկզբի դրությամբ համադրելի տվյալներն՝ այստեղ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին