Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

01 Օգոստոս, 2020 14:23
Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստաոսի 1-ին, նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել  մայիսի 3-ի որոշման մեջ։ Այս մասին տեղեկանում ենք պարետատան պաշտոնական կայքից։ 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված N 6-ի 4-րդ կետի 5-րդ ենթակետը։

2. Որոշման հավելված N 7-ի 3-րդ կետի 9-րդ ենթակետից հետո ավելացնել 10-րդ ենթակետը՝ հետևյալ բովանդակությամբ․

«10) Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում:»։

3. Որոշման հավելված N 10-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 1-ին կետի 6-րդ ենթակետից հետո ավելացնել 7-րդ և 8-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝

«7) Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: 8) Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։»։

2) 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7) Յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ:»։

3) Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 23։59-ին»։

 

Լրահոս

Դիտել ավելին