Կարևոր իրադարձություններ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդն աձակել է շուրջ 1700 կրակոց

01 Օգոստոս, 2020 14:10
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդն աձակել է շուրջ 1700 կրակոց

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախ Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին