Կարևոր իրադարձություններ

Կմիանա՞ ՕԵԿ-ը Աբրահամյանին ու Քոչարյանին

17 Հոկտեմբեր, 2015 13:21
Կմիանա՞ ՕԵԿ-ը Աբրահամյանին ու Քոչարյանին

Օրերս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին:

Այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկի համաձայն Արա Աբրահամյանը համագործակցելու է Ռոբերտ Քոչարյանի թիմի  և ՕԵԿ-ն հետ:

Հրապարակման համաձայն Արա Աբրահամյանն արդեն հանդիպել է ՕԵԿ ղեկավարի հետ: Տեղեկությունները ճշտելու համար Shabat.am-ը կապ հաստատեց ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանի հետ:

«Նման ենթադրությունները կամ գուշակությունները մեկնաբանելու ընդհանրապես ցանկություն չունեմ: Թերթի մտքով ինչ անցել գրել է: Թերթն իր համար վերլուծություն է արել, ես ինչը մեկնաբանեմ, նման բան չկա»,- ասաց Միսակյանը՝ հերքելով այն, որ ՕԵԿ-ը միանալու է Արա Աբրահամյանի թիմին:

Մեր հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի թիմը վերջին շրջանում հանդիպե՞լ է ՕԵԿ ղեկավարին, մամուլի քարտուղարը հերքեց, ասելով. «Ես ընդհանրապես այդ թեման չեմ մեկնաբանում, ոչ թե նրա համար, որ խուսափում եմ, այլ ընդհանրապես ենթադրությունների մակարդակի բանբասանքներն ու խոսակցությունները չեմ պատրաստվում մեկանաբանել: Իհարկե նման բան չկա, դա սուտ ա: Մենք որևէ մեկի հետ չենք հանդիպել, առավել ևս Ձեր նշած թիմի»:

Առաջարկության դեպքում ՕԵԿ-ը  կմիանա՞ Արա Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմին .  «Երբ կստեղծվի նման կուսակցություն և կլինեն համագործակցության եզրեր, կքննարկենք այդ հարցն ու կպատասխանենք, ապագային միտված որևէ բան մեկնաբանելը անշորհակալ գործ է:  Քաղաքական գործընթացներն անընդհատ փոփոխվում են, տարբեր տրամաբանություն են ունենում, թե ինչ կլինի ապագայում` դա ապագայի հարց է»,եզրափակեց Միսակյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին