Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում մեքենաներ են բախվել. վարորդները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ. ԱԻՆ

01 Օգոստոս, 2020 12:20
Էջմիածնում մեքենաներ են բախվել. վարորդները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ. ԱԻՆ

Հուլիսի 31-ին, ժամը 00։47-ին Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Аstra G» (վարորդ՝ Զավեն Վ․, ծնված 1995 թ.) և «Toyota Corolla» մակնիշների (վարորդ՝ Հայկազ Բ․, ծնված 1984 թ.) ավտոմեքենաները: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին