Կարևոր իրադարձություններ

Ռեստորանների հայկական միությունը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը

01 Օգոստոս, 2020 12:10
Ռեստորանների հայկական միությունը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը

Ռեստորանների հայկական միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ռեստորանների հայկական միությունը գոհունակությամբ արձանագրում է, որ հանրային սննդի ոլորտում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամից դուրս գալու իր հերթական նախաձեռնությունը հաջողություն է պսակվել։

Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ՀՀ կառավարության հետ սկզբունքային համաձայնություն է կայացվել հանրային սննդի ոլորտին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Օժանդակության նպատակն է սատարել ռեստորանային բիզնեսին առկա ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու, ի մասնավորի՝ աշխատատեղերը պահպանելու համար ոլորտի ձեռնարկություններին հատկացնել դրամաշնորհ աշխատավարձի ֆոնդը համաֆինանսավորելու տարբերակով։

Ռեստորանների Հայկական Միությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը պետություն-մասնավոր հատված համագործակցության այս կարևոր ձևաչափը հաստատելու առումով և լիահույս է, որ այն շարունակական բնույթ կունենա։

Ռեստորանների Հայկական Միությունը այսուհետ ևս նպատակաուղղված և թիրախային գործունեություն է իրականացնելու հանրային սննդի ոլորտի խնդիրները լուծելու և բնագավառի կայուն զարգացումն ապահովելու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին