Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Արցախում

01 Օգոստոս, 2020 11:25
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Արցախում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։   

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 5 833 փորձանմուշի հետազոտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին