Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    567,5
    579,5

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

ՀԷՑ-ը կնախազգուշացվի․ ընկերությունը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում․ «Ժողովուրդ»

01 Օգոստոս, 2020 08:38
ՀԷՑ-ը կնախազգուշացվի․ ընկերությունը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Պարզվում է՝ ՀԷՑ-ը պետք է մինչեւ այս տարվա մարտի 1-ը վերակնքեր բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը, սակայն դեռեւս մարտի 24-ի եւ հուլիսի 3-ի գրություններով ընկերությունը հայտնել է, որ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող բաժանորդների հետ վերակնքել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի 89 տոկոսը։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ մարտի 16֊ի որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչեւ դրա ավարտը ընկերությունը դադարեցնում է բաժանորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող բոլոր գործառույթները։ Միաժամանակ, ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտնել է, որ դադարեցրել է այն բաժանորդների էլեկտրամատակարարումը, որոնք տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են էլեկտրական էներգիայի մատակարարման նոր օրինակելի ձեւին համապատասխան պայմանագրերի վերակնքումից, սակայն արտակարգ դրության հայտարարումից հետո էլեկտրամատակարարումը կրկին վերականգնվել է: Բայց, չնայած սրան, ըստ ՀԾԿՀ-ի՝ ընկերությունը խախտել է հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի որոշման 2-րդ կետով ամրագրված պահանջը, մինչեւ 2020 թվականի մարտի 1-ը չի վերակնքնել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը եւ մինչեւ հիշյալ ժամկետի ավարտը չի դիմել հանձնաժողով այն երկարաձգելու համար։ Արդյունքում ՀԾԿՀ-ն օգոստոսի 5-ի նիստում որոշում կկայացնի՝ ՀԷՑ-ին նախազգուշացում տալու վերաբերյալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին