Կարևոր իրադարձություններ

Աշխարհում COVID-19-ից բուժվել է ավելի քան 11 միլիոն մարդ

01 Օգոստոս, 2020 00:14
Աշխարհում COVID-19-ից բուժվել է ավելի քան 11 միլիոն մարդ

Ամբողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի քան 17,661,383 է, մահացել է՝ 680,175-ը, ապաքինվել է՝ 11,055,406: Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 156,237 մարդ, վարակվել՝ 4,686,811-ը:

Հակառեկորդակիրների եռյակում են նաև Բրազիլիան (2,625,612 վարակված, 91,607 մահ) և Հնդկաստանը (1,696,780 վարակված, 36,551 մահ)։  

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:    

 

 

Լրահոս

Դիտել ավելին