Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը` Ալիևի՝ երեկ հնչեցրած հայտարարության մասին (տեսանյութ)

01 Օգոստոս, 2020 00:00
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահը` Ալիևի՝ երեկ հնչեցրած հայտարարության մասին (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Շրջանի համայնքների ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու:

Իսկ աշխատանքային օրվա արդյունքներին կանդրադառնամ վաղը»:

 

Լրահոս

Դիտել ավելին