Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի Աէրացիա թաղամասի բնակարաններից մեկում․ կա տուժած

31 Հուլիս, 2020 22:31
Հրդեհ Երևանի Աէրացիա թաղամասի բնակարաններից մեկում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 17:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 1/1ա շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժած Սվետիկ Խ․-ն տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Ստացել  համապատասխան բուժօգնություն և դուրս է գրվել։

Բնակարանում տեղի է ունեցել գազի 5 կգ-ոց բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ Այրվել է տան դուռը և ջերմահարվել` առաստաղը (1 քմ)։ Դեպքի մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին