Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ավտոճանապարհին Suzuki մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

31 Հուլիս, 2020 21:32
Երևան-Սևան ավտոճանապարհին Suzuki մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Հուլիսի 31-ին, ժամը 18։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ոստիկանության անցակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ M-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 56-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Թ․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սուրեն Թ․-ն և ուղևորը (Գոռ Մ․, ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին