Կարևոր իրադարձություններ

ՌԴ նախագահն արգելել է երկրում կրիպտոարժույթով վճարում կատարել

31 Հուլիս, 2020 21:19
ՌԴ նախագահն արգելել է երկրում կրիպտոարժույթով վճարում կատարել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է «թվային ֆինանսական ակտիվներ» և «թվային արժույթ» հասկացությունները, ինչպես նաև արգելում է կրիպտոարժույթի օգտագործումը Ռուսաստանում ՝ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման համար: Այս փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է ТАСС-ը:

«Իրավաբանական անձինք, ովքեր գործում են Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում և փաստացի 12 ամսվա ընթացքում առնվազն 183 օրը գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում, իրավունք չունեն ընդունելու թվային արժույթը՝ որպես ապրանքների, աշխատանքների, ծառայությունների դիմաց վճարման միջոց», - նշված է օրենքում։

Բացի այդ, փաստաթուղթն արգելում է Ռուսաստանում թվային արժույթի վճարման մեթոդների գովազդումը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին