Կարևոր իրադարձություններ

Կաշառք ստանալուց հետո Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցները բերման են ենթարկվել (տեսանյութ)

31 Հուլիս, 2020 19:20
Կաշառք ստանալուց հետո Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցները բերման են ենթարկվել (տեսանյութ)

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ին գլխավոր վարչություն հրավիրված Էրեբունի վարչական շրջանի մի բնակիչ հաղորդում է տվել, որ բակերը առանձնացնելու նպատակով քարե պարսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200 հազար դրամ վարչական տույժի չենթարկելու համար Էրեբունու համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որպես կաշառք, իրենից պահանջել են 50 հազար դրամ։  Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հուլիսի 31-ին ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները գումարը ստանալուց հետո բռնվել ու բերման են ենթարկվել։ Փողը հայտնաբերվել է մեքենայի սրահում։

Ոստիկանությունը տեղեկացնում է, ո դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ 

 

Լրահոս

Դիտել ավելին