Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Արցախի պողոտայում․ դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարարը

31 Հուլիս, 2020 17:51
Հրդեհ Արցախի պողոտայում․ դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարարը

Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլ․ տեխնիկա։

Հրշեջ-փրկարարները իրականացնում են տարածքից տեխնիկայի դուրս բերման աշխատանքներ։

Ժամը 17։42-ի դրությամբ հրդեհը մեկուսացված է։

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիկս Ցոլակյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին