Կարևոր իրադարձություններ

Հանրային խորհուրդը առաջարկել է կառավարությանը թույլատրել մինչև 30 մասնակիցներով խաղաղ հավաքները. Իոաննիսյան

31 Հուլիս, 2020 17:20
Հանրային խորհուրդը առաջարկել է կառավարությանը թույլատրել մինչև 30 մասնակիցներով խաղաղ հավաքները. Իոաննիսյան

Այսօր՝ հուլիսի 31-ին, հավաքների ազատության սահմանափակման թեմայով քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել իոաննիսյանը նշեց, որ հանրային խորհրդում հավաքների իրավունքի սահմանափակման վերաբերյալ եղել է քննարկում  և Հանրային խորհուրդը որոշակի առաջարկներ է ներկայացրել կառավարությանն ու պարետին:

«Ես չեմ կարծում, որ ոստիկանների քանակը հավաքի վայրում ինքնին համաչափության գնահատման չափորոշիչ է, որովհետև ոստիկանությունն իր ուժերի քանակը որոշելիս առաջնորդվում է ավելի շատ կանխատեսմամբ, թե ինչքան մասնակից է սպասում է, ոչ թե փաստացի որքան եկավ»,-ասաց նա:

Խոսելով հավաքների իրավունքի սահմանափակման իրավաչափության մասին, Իոաննիսյանն ասաց. «Կորոնավիրուսի պայմաններում հավաքների սահմանափակումը հիմնավոր է և տրամաբանական: Բոլորս հիշում ենք ԲՀԿ-ի հավաքը ԱԱԾ-ի առջև, որից օրեր անց հենց ԲՀԿ-ում եղավ, այդ թվում ԲՀԿ պատգամավորների շրջանում, հիվանդության բռնկում: Սակայն կարելի է ոչ թե արգելել բոլոր տեսակի հավաքների իրավունքը, այլ թույլատրել միայն որոշակի տեսակի հավաքները, կամ թույլատրել որոշակի սահմանափակումները: Այս առումով Հանրային խորհուրդը առաջարկել է կառավարությանը թույլատրել մինչև 30 մասնակիցներով խաղաղ հավաքները և որոշակի պայմաններով: Մասնավորապես, պարտադիր պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ, չխչնդոտել երթեւեկությանը եւ սահմանափակել հավաքի ժամկետները»:

 

Լրահոս

Դիտել ավելին