Կարևոր իրադարձություններ

Խաբարովսկում ձերբակալել են բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին. ուղիղ

31 Հուլիս, 2020 15:38
Խաբարովսկում ձերբակալել են բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին. ուղիղ

Խաբարովսկում ձերբակալել են բլոգեր, լրագրող Ալեքսեյ Ռոմանովին, որը YouTube-ի իր ալիքով լուսաբանում էր նահանգի բնակիչների բողոքի ցույցերը, որոնք սկսվեցին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությամբ։

Ինչպես գրել է Ռոմանովն իր ֆեյսբուքյան էջում, իրեն ձերբակալել են «չարտոնված հավաքներին մասնակցելու, նրանց նկարահանելու, հեռարձակելու համար: Ռոմանովը գրել է, որ ձերբակալել են բնակարանի մուտքի մոտ, որի հասցեն ինքը ոչ մեկին չի տվել։

Նշենք, որ նա 2016 թվականի հունիսին իր պնդմամբ քաղաքական ճնշումների պատճառով Ռուսաստանից տեղափոխվել Թբիլիսի:

Հիշեցնենք, որ Ռոմանովն ակտիվորեն լուսաբանում էր նաև 2018-ին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Դատարանում էլ Ռոմանովը ներկայացել էր «Դուխով» շապիկով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին