Կարևոր իրադարձություններ

Պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը, մեր պլան-մինիմումը. Ռոմանոս Պետրոսյան

31 Հուլիս, 2020 12:56
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը, մեր պլան-մինիմումը. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է ինձ Շրջակա միջավայրի նախարար նշանակելու հրամանագիրը:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին նման բարձր վստահության համար՝ վստահեցրել եմ, որ իմ ամբողջ ներուժը, ջանքն ու նվիրումը հետայսու ևս ներդնելու եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ունենալու ավելի երաշխավորված, ավելի պաշտպանված, գիտելիքահեն կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր:

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ շեշտել. որ հետհեղափոխական Հայաստանում այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ բացառապես կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում, իհարկե, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում, ինչն ուղղակիորեն ազդում է մեր հանրապետությունում կյանքի որակի վրա, և այն նշաձողը, որը սահմանվել է մինչ այժմ՝ շրջակա միջավայրի կառավարման, ընդերքօգտագործման և մյուս բաղադրիչների կառավարման ոլորտում, առկա հիմնախնդիրների լուծման կամ ավելի նորարար լուծումներ առաջադրելու գործում, պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը, մեր պլան-մինիմումը և համատեղ ջանքով բոլոր սերունդների, այս գերատեսչությունում խմբված հմտություններ, գիտելիքներ և փորձառություն ունեցող բոլոր գործիչների հետ համատեղ օր առաջ իրականացնենք Հայաստանում ավելի լավ կյանքի որակ ունենալու մղումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու»:

 

Լրահոս

Դիտել ավելին