Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-ից 31-ը. ՀՀ ոստիկանություն

31 Հուլիս, 2020 12:21
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-ից 31-ը. ՀՀ ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։


Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության փորձի և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, յուրացնելու կամ վատնելու և ծեծի՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, փաստաթղթի կեղծիքի, ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, սպանության սպառնալիքի, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, ծնողից երեխային ապօրինի բաժանելու՝ 1-ական դեպք։


Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։


Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին