Կարևոր իրադարձություններ

Հանքավան-Հրազդան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

31 Հուլիս, 2020 10:40
Հանքավան-Հրազդան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հուլիսի 30-ին, ժամը 20։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանքավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ուեցել ՃՏՊ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լյուդվիգ Ս․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի գոտի:

 

Լրահոս

Դիտել ավելին