Կարևոր իրադարձություններ

Ոչ կոնսենսուսային թեկնածուն. «Իմ քայլ»-ում տեսակետները տարբեր են՝ կապված Վահրամ Ավետիսյանի հետ. «Ժամանակ»

31 Հուլիս, 2020 08:27
Ոչ կոնսենսուսային թեկնածուն. «Իմ քայլ»-ում տեսակետները տարբեր են՝ կապված Վահրամ Ավետիսյանի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հանդիպումը բավական բուռն է անցել:

Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորի թեկնածուն, ըստ էության, «Իմ քայլի» պատգամավորների հարցերին չի տվել սպառիչ պատասխաններ: Ավելին՝ Մարտի 1-ի և այլ կարևոր հարցերի հետ կապված շատ ընդհանրական է խոսել և ոչ մի հարց չի մասնավորեցրել: Թեկնածուի հեռանալուց հետո էլ «Իմ քայլի» ներսում քննարկումը շարունակվել է:

Ըստ էության, թեկնածուի հետ կապված «Իմ քայլում» կա տեսակետների բաժանում. մի մասը կարծում է, որ այս թեկնածուն որևէ կերպ չի կարող լինել ՍԴ դատավոր, մյուս մասը, մասնավորապես՝ Ռուստամ Բադասյանի մտերիմ թևը, կարծում է, որ նա լավագույն թեկնածուն է, որովհետև հենց Բադասյանի առաջարկած կադրն է:

Մեր տեղեկություններով՝ Վահրամ Ավետիսյանի թեկնածության հարցի հետ կապված «Իմ քայլում» կոնսենսուս չի եղել, քանի որ թեկնածուն «Իմ քայլի» պատգամավորների մեծ մասի սրտով չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին