Կարևոր իրադարձություններ

Ինչո՞վ է պայմանավորված Եվրոպայում COVID-19-ի նոր բռնկումները․ պարզաբանում է ԱՀԿ ղեկավարը

31 Հուլիս, 2020 00:32
Ինչո՞վ է պայմանավորված Եվրոպայում COVID-19-ի նոր բռնկումները․ պարզաբանում է ԱՀԿ ղեկավարը

Եվրոպայի և հյուսիսային կիսագնդի մի շարք երկրներում COVID-19-ի նոր բռնկումները կապված են երիտասարդների կողմից ամառային սեզոնի ընթացքում զգոնության թուլացման հետ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրայեսուսը, գրում է РИА Новости-ն:

«Վկայությունները մատնանշում են, որ մի շարք երկրներում COVID-19 -ի դեպքերի բռնկումները առաջացել են այն պատճառով, որ երիտասարդներն ամառային սեզոնի ընթացքում թուլացրել են իրենց զգոնությունը։ Երիտասարդներն ու երեխաները ենթակա են COVID-19 վարակի, ուստի նրանք նույնպես պետք է զգոնություն ցուցաբերեն համաճարակի ժամանակ»,- նշել է Հեբրայեսուսը։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը կրկին ընդգծել է, որ երիտասարդներն ու երեխաները ևս վարակվում են COVID-19-ով, ուստի նրանք նույնպես պետք է զգոնություն ցուցաբերեն համաճարակի ժամանակ՝ դիմակ հագնել և պահպանել հեռավորությունը:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին