Կարևոր իրադարձություններ

Ես այս քաղաքական ուժի մի մասնիկն եմ և շարունակելու եմ հավատարիմ մնալ նրան. ԲՀԿ-ական պատգամավորը՝ կուսակցությունը լքելու լուրերի մասին

31 Հուլիս, 2020 00:20
Հեղինակ՝ Արթուր Գրիգորյան
Ես այս քաղաքական ուժի մի մասնիկն եմ և շարունակելու եմ հավատարիմ մնալ նրան. ԲՀԿ-ական պատգամավորը՝ կուսակցությունը լքելու լուրերի մասին

ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ,

Վերջին մի քանի օրերին լրատվական դաշտում պտտվում է իմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին կեղծ լուրը: Ես բազմիցս հերքել եմ այն, սակայն, ինչպես հասկանում եմ՝ կրքերը չեն հանդարտվում:

Ես 2006 թվականից անդամակցում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և իմ համախոհների կողքին եմ լինելու միշտ: Ցանկանում եմ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին, որովհետև ես չեմ պատրաստվում հեռանալ կուսակցությունից, ես չեմ պատրաստվում դեմ գնալ իմ քաղաքական հայացքներին, ես չեմ պատրաստվում դավաճանել իմ սկզբունքները և իմ թիմին:

Ես այս քաղաքական ուժի մի մասնիկն եմ և շարունակելու եմ հավատարիմ մնալ նրան: Եվ խոսելու փոխարեն ես գերադասում եմ իմ գործով ապացուցել իմ նվիրվածությունը:

Առողջ եղեք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին