Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայի նախագահի տիկինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով

30 Հուլիս, 2020 23:57
Բրազիլիայի նախագահի տիկինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի նախագահի տիկինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է  նախագահի մամուլի ծառայությանը, գրում է ТАСС-ը։

«Միշել Բոլսոնարուն հուլիսի 30-ին կորոնավիրուսի վերլուծություն է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։ Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես լավ։ Նա կպահպանի նման դեպքերի համար սահմանված սանիտարական պահանջները։ Առաջին տիկինը գտնվելու է նախագահի աշխատակազմի բժշկական անձնակազմի հսկողության ներքո», - նշում է մամուլի ծառայությունը:

Նախագահական ընտանիքից կորոնավիրուսով է վարակվել նաև Միշելի տատը։ Նրան հոսպիտալացրել են հուլիսի 1-ին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին