Կարևոր իրադարձություններ

Երևան-Միներալնիե Վոդի չվերթով տուն են վերադարձել ևս 98 Ռուսաստանի քաղաքացի. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն

30 Հուլիս, 2020 22:40
Երևան-Միներալնիե Վոդի չվերթով տուն են վերադարձել ևս 98 Ռուսաստանի քաղաքացի. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ 

«Երեւան-Միներալնիե Վոդի-Երեւան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող արտահանման չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը մշակել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով այդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը: 

Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 30-ին նշված չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ։

Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակներում Հայաստանից դուրս է բերվել 3284 մարդ։

Ռուսաստանցիների՝ տուն վերադարձի կազմակերպման մասով աշխատանքը շարունակվում է»։

 

Լրահոս

Դիտել ավելին