Կարևոր իրադարձություններ

Կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ

30 Հուլիս, 2020 22:27
Կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց: 

Աղբյուրի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին կատարվում են հետախուզական աշխատանքներ, երթևեկությունը Մելիք Ադամյան փողոցում Երևանի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին