Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի արտգործնախարարությունում գնահատել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

30 Հուլիս, 2020 21:59
Ռուսաստանի արտգործնախարարությունում գնահատել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը մտահոգիչ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը՝ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, գրում է РИА Новости-ն:

«Ռուսաստանում մեծ անհանգստությամբ են ընդունել վերջին շրջանում մեր բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը։ Համոզված ենք, որ բազմամյա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես և ցանկացած այլ տարաձայնություն միջազգային ասպարեզում, անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով, դիվանագիտական բանակցությունների ճանապարհով»,- ասել է Զայցևն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:

Զայցևը ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը գործադրել է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ գործնական փոխգործակցության միջոցով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին