Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Գյումրիում․ քաղաքացին վեճի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա տղամարդու կրծքավանդակին

30 Հուլիս, 2020 21:48
Դանակահարություն Գյումրիում․ քաղաքացին վեճի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա տղամարդու կրծքավանդակին

Հուլիսի 28-ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնում «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիում բնակվող 34-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Վնասվածքը կրծքավանդակի ձախ հատվածում էր։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու Սավոյան փողոցից։

Քրեական հետախույզները մեկնեցին Սավոյան փողոց ու օպերատիվ կերպով հայտնաբերեցին դեպքի վայրը։ Տնակներից մեկի մոտ արնանման հետքեր կային։

Պարզվեց, որ այդ տնակում բնակվող երիտասարդն ու հիվանդանոց տեղափոխված տղամարդը վիճել էին, և երիտասարդը խոհանոցային դանակով մարմնական վնասվածք էր պատճառել։ Որոշ ժամանակ անց կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվեց Շիրակի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Դեպքի հանգամանքները հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող միջոցառումներով պարզվում են։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին