Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. մարդատար ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. վարորդը մահացել է

30 Հուլիս, 2020 21:36
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. մարդատար ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. վարորդը մահացել է

Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 19:10-ի սահմաններում մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Բախման հետևանքով վարորդը մահացել 

Աղբյուրւ տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել, ավտոմեքենայում էլ եղել են մի քանի ուղևորներ, որոնց վարորդը Իջևանում գտնվող կարի արտադրամասից տանում էր տուն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին