Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի անզուսպ բռնապետ՝ Իլհամ Ալիև. Washington Post-ի հոդվածը

30 Հուլիս, 2020 21:23
Ադրբեջանի անզուսպ բռնապետ՝ Իլհամ Ալիև. Washington Post-ի հոդվածը

Ամերիկյան առաջատար պարբերականներից մեկը՝ Washington Post-ն իր հոդվածներից մեկում խիստ քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկրի քաղաքական ընդդիմության դեմ գործադրած ճնշումները: Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին և դրանց հաջորդած քաղաքական իրադարձություններին:

Հոդվածում նշում է, որ Իլհամ Ալիևը կորցրել է տիրապետումը: Ադրբեջանի նախագահը երբեք բարյացակամ չի եղել անկախ լրագրողների կամ այլախոհների նկատմամբ: Նախ՝ փետրվարին երկրում անցկացված խորհրդարանի ընտրությունները, որոնք ըստ միջազգային դիտորդների, անցել են առանց քաղաքական մրցակցության: Այժմ էլ՝ համավարակի ֆոնին, նավթի գնանկումն ու երկրի գլխավոր մրցակից Հայաստանի հետ լարվածությունը: Այս ամենի ֆոնին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանկարծ բացահայտում է ևս մեկ թշնամի՝ քաղաքական ընդդիմությանը: Ընդդիմադիրներին հերթով բանտարկելու Իլհամի Ալիևի հիստերիան սպառնում է ոչնչացնել այն, ինչ Ադրբեջանում մնացել է անկախ քաղաքական ուժերից:

Անդրադարձ կատարելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողություններին, նշվում է, որ դրանց ընթացքում Բաքվում տեղի է ունեցել կազմակերպված հանրահավաք, ինչն էլ Ալիևն օգտագործել է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար:

«Բողոքի ակցիայի ավարտին մի խումբ մարդիկ ներխուժել են Բաքվի խորհրդարանի շենք, նախքան նրանց հեռացնելը ոստիկանությունը և ոստիկանական մի քանի մեքենաներ տապալվել են զայրացած ամբոխի կողմից: Պարոն Ալիևը բողոքը որակեց որպես «հինգերորդ շարասյան» հետապնդման պատրվակ։ Հանրահավաքի հաջորդ օրը նաև հարձակվել է խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի վրա։ Նա պնդում էր, որ Ժողովրդական ճակատը «հայերից վատն է»»,- նշված է The Washington Post-ում:

Հոդվածագիրը հայտնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսել են ձերբակալել կուսակցության անդամներին և այլ անձանց: Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ ներկայումս կալանքի տակ է մինչև 120 մարդ, այդ թվում՝ կուսակցության ղեկավարների որոշ տեղակալներ, ինչպես նաև լրագրողներ: 

 

Լրահոս

Դիտել ավելին