Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,46
    6,76

Կարևոր իրադարձություններ

ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ (լուսանկարներ)

30 Հուլիս, 2020 21:11
ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ (լուսանկարներ)

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանի հետ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում հերթական աջացկությունն է ցուցաբերվել ՀՀ զինված ուժերին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Միասին մենք կարող ենք» միջոցառմանն օժանդակել և հանգանակություններ են կատարել մի շարք անհատներ եւ կազմակերպություններ՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Որպես հանգանակություն ստացված 50.000 հատ բազմակի օգտագործման եռաշերտ և հնգաշերտ պաշտպանիչ դիմակները հուլիսի 30-ին հատկացվել են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը:

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ նմանօրինակ նախաձեռնություններով իրենք նպատակ ունեն օժանդակել զինված ուժերում վարակի տարածման կանխարգելմանը:

Ավելի վաղ հիմնադրամը զինված ուժերին նվիրաբերել է կորոնավիրուսի ախտորոշման հազարավոր թեստեր և նմուշառման պարագաներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին