Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Կրակոց Լիճք գյուղում․ 83-ամյա տղամարդը փորձել է սպանել 62-ամյա համագյուղացուն

30 Հուլիս, 2020 20:09
Կրակոց Լիճք գյուղում․ 83-ամյա տղամարդը փորձել է սպանել 62-ամյա համագյուղացուն

Հուլիսի 30-ի առավոտյան ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Լիճք գյուղում կրակոց է հնչել։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։

Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ ապօրինի հրացանով կրակել էր Լիճք գյուղի բնակիչ, 83-ամյա մի տղամարդ։ Թիրախը 62-ամյա համագյուղացին էր։

83-ամյա տղամարդը մոտ տարածությունից հրացանը պահել էր նրա դեմքի ուղղությամբ։ Կրակոցի պահին 62-ամյա տղամարդը կռացել էր ու ողջ մնացել։ Հրացանավորը փորձել էր երկրորդ անգամ կրակել, բայց ինչ-ինչ պատճառներով հրազենը չէր կրակել։ 62-ամյա տղամարդուն հաջողվել էր խլել հրացանը։ Այն առգրավված է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։

Կատարվածի այլ հանգամանքներ, ինչպես և հանցագործության շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին