Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու հրամանագիրը

30 Հուլիս, 2020 19:19
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու հրամանագիրը

Այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։    

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին