Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարանի նախագահն ու Տավուշի մարզից մեկ դատավոր ՍԴ դատավորի թեկնածու են առաջադրվել․ «Հայկական Ժամանակ»

30 Հուլիս, 2020 19:11
Վճռաբեկ դատարանի նախագահն ու Տավուշի մարզից մեկ դատավոր ՍԴ դատավորի թեկնածու են առաջադրվել․ «Հայկական Ժամանակ»

Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրի դատավոր Արման Կուրեխյանը:

Այս մասին «Հայկական Ժամանակ» հարցին ի պատասխան տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ երեք դատավորի լիազորությունները վերջրես դադարեցվեցին: Ըստ այդմ, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն, ըստ հերթականության, Կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը, սակայն բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ 3/5-րդ ձայներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին