Կարևոր իրադարձություններ

Ես չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյան

30 Հուլիս, 2020 19:00
Ես չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյան

Ինչպես արդեն հայտնել էին, քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ, որը տևել է մոտ 3 ժամ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ավետիսյանը հայտնեց, որ շուրջ 3 ժամ ընթացած քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հնչեցրեցին ինչպես սոցցանցերում, մամուլի կողմից բարձրաձայնված բոլոր հարցերը, այնպես էլ աիյնպիսի հարցեր, որոնք լրատվամիջոցների կողմից չէին հնչեցվել:

«Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել հարցերի վերաբերյալ իմ վերաբերմունքը, իմ մոտեցումները, որոնք իմ կարծիքով «Իմ քայլի» պատգամավորներին թույլ կտան ձեւավորել մոտեցում հետագա գործընթացներում»,-ասաց Ավետիսյանը:

Անդրադառնալով, «Մարտի 1»-ի գործով տուժողների և նրանց իրավահաջորդների հայտնած մտահոգություններին՝ Ավետիսյանն ասաց.

«Ես ամենևին չեմ պատրաստվում արդարացնել ՀՀ-ում գոյություն ունեցած դատական համակարգի առկա խնդիրները, նաև չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը: Իմ հոր հետ կապված հարցադրումների մասով նշեմ, որ անհրաժեշտ է հստակ պարզել Վճռաբեկ դատարանի գործառույթը. արդյոք Վճռաբեկը գործ քննող դատարա՞ն է, թե` ոչ, արդյոք առկա՞ են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին և այլն»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին