Կարևոր իրադարձություններ

Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել ԱՄՆ նախագահական ընտրությունները

30 Հուլիս, 2020 18:12
Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել ԱՄՆ նախագահական ընտրությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել ԱՄՆ նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են այս տարվա նոյեմբերին:

ԱՄՆ նախագահն այդ մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Նա ընտրությունների հետաձգման անհրաժեշտությունը կապել է կորոնավիրուսի համաճարակի և փոստով քվեարկության ժամանակ խարդախության վտանգի հետ:

«Փոստով, և ոչ թե քվեաթերթիկով անցկացվելիք քվեարկությամբ կազմակերպված 2020 թ. նախագահական ընտրությունները կլինեն պատմության մեջ ամենից անազնիվն ու անվստահելին: Դա ԱՄՆ համար մեծ խայտառակություն կլինի: Պետք է հետաձգել ընտրությունն այնքան ժամանակ, մինչև մարդիկ կարողանան ճիշտ, հուսալի և անվտանգ քվեարկել»,- գրել է Թրամփը: 

 

Լրահոս

Դիտել ավելին