Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514,5
    519,5

  • EUR

    620
    632

  • RUB

    7,08
    7,32

Կարևոր իրադարձություններ

 

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

30 Հուլիս, 2020 18:03
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին ու լարվածությանը և ներկայացրել իր մտահոգությունները դրանց վերաբերյալ:

Լրահոս

Դիտել ավելին