Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել

30 Հուլիս, 2020 17:36
Հեղինակ՝ ՀՀ Առողջապահության նախարարություն
Կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել. 

«Ցավով պետք է հայտնենք, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ և համբերություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին