Կարևոր իրադարձություններ

Վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

30 Հուլիս, 2020 17:03
Վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 30-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենասյանը․ վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Անժելա Մ․-ն (ծնված 1987 թ․), Լիա (ծնված 2013 թ․) և Լամարա (ծնված 2011 թ․) Ո․-երն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները Անժելա Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ երեխաները, նախնական տեղեկատվության համաձայն, չեն տուժել՝ անցնում են համապատասխան բուժզննում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։

 

Լրահոս

Դիտել ավելին