Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է. Մակինյան

30 Հուլիս, 2020 16:02
Ռուսաստանում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է. Մակինյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է: Այս մասին հայտնուոմ է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:

Հայրապետյանն այս պահին գտնվում է Ռուսաստանում:

 Ռուբեն Հայրապետյանը և Ռաֆիկ Հայրապետյանը որպես մեղադրյալ են ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առևանգված կամ պատանդ վերցված անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով շահադիտական դրդումներով անձին առևանգելու և 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու համար։ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին