Կարևոր իրադարձություններ

Մանկատան 24 սաների բնակարանային խնդիրը կլուծվի

30 Հուլիս, 2020 13:37
Մանկատան 24 սաների բնակարանային խնդիրը կլուծվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում որոշում կայացրեց բնակարանի գնման վկայագրեր տրամադրել 1991թ-ից առ 2019թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում:

Նախնական գնահատումով նման շրջանավարտների թվաքանակը կազմում էր շուրջ 300: Արդեն իսկ 133 շրջանավարտների համար որոշումը կայացված է, նրանք ստացել են ԲԳՎ-ները, ընդ որում շուրջ 50-ն արդեն ձեռք են բերել նաև բնակարաններ:

Որոշման ուժի մեջ մտնելուց հետո ավելի քան 130 դիմողների մերժվել է ԲԳՎ-ի տրամադրումը՝ տարբեր պատճառներով:

Կառավարության այս որոշմամբ ՝1991 թվականից առ 2019թ. ներառյալ ամբողջ ժամանակահատվածում ՀՀ մանկատներում խնամված, և ինչ-ինչ պատճառներով որոշման պահանջներին ֆորմալ չբավարարող տվյալներ ունեցող, բայց իրենց իրավիճակով ԲԳՎ-ի կարիք ունեցող անձանց բնակարանի խնդիրը կլուծվի։ Որոշման նախագծով առաջարկվում է ԲԳՎ տրամադրել նրանցից ընդամենը 24-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին