Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 2-ին տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային չվերթ

30 Հուլիս, 2020 13:00
Օգոստոսի 2-ին տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային չվերթ

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ օգոստոսի 02-ին՝ ժամը 17։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։

Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
Հեռախոս՝ 8/863/266-56-03
+7/951/829-69-08
Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմ՝ ըստ իրենց բնակության հասցեների։

 

Լրահոս

Դիտել ավելին