Կարևոր իրադարձություններ

Բերդ քաղաքում Թումո շարժական կենտրոն կկառուցվի

30 Հուլիս, 2020 12:41
Բերդ քաղաքում Թումո շարժական կենտրոն կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ սեփականություն հանդիսացող Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հ. Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող 0.03724 հա հողամասը հետ վերցնել «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին:

Նշվեց, որ Սիմոնյան կրթական հիմնադրամը համապատասխան գրություններով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Պետական գույքի կառավարման կոմիտե՝ «Բերդի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված քաղաք Բերդ, Հայկ Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքից 270 քառ. մետր մակերեսով հողամասը Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ «Թումո»-ի մուտքը  Բերդի տարածաշրջան շատ կարևոր է: Կողբում «Թումո»-ի ծրագիրը ևս կառուցման ընթացքի մեջ է: Կարևոր է, որ նման ծրագրերը կենտրոնացած չլինեն Երևանում:

 

Լրահոս

Դիտել ավելին